Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում կքննարկեն սահմանադրական բարեփոխումները

ԵԽԽՎ համազեկուցողները Երևանում կքննարկեն սահմանադրական բարեփոխումները
14.06.2014 | 20:32

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիթորինգային կոմիտեի Հայաստանի գծով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը և Ալան Միլը հունիսի 16-ին եռօրյա այցով կժամանեն Հայաստան:

«Մեդիամաքս»-ի հաղորդմամբ՝ համազեկուցողները հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի, արդարադատության և արտաքին գործերի փոխնախարարների, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:
Նախատեսված են նաեւ համազեկուցողների հանդիպումները քաղաքական կուսակցությունների, դատական մարմինների, հասարակական կազմակերպությունների և ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչների հետ:
Աքսել Ֆիշերը և Ալան Միլի բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու վերջին քաղաքական զարգացումները, սահմանադրական բարեփոխումները, այլընտրանքային ծառայությունը, գենդերային հավասարությունը, կրոնական և սեռական փոքրամասնությունները, ինչպես նաև ոստիկանական և արդարադատության ոլորտներում անցկացվող բարեփոխումները:

Դիտվել է՝ 1283

Մեկնաբանություններ